Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի կարիքը չունի. Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի հավատում, որ եռյակը կպահպանվի: Նրա համոզմամբ` այսօր Հայաստանում ընդդիմության տեղը թափուր է, և հնարավոր թեկնածուն ԲՀԿ-ն է. «Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն որոշակի փոփոխությունների կենթարկվի և նոր ֆորմալ առաջնորդի դեմքով կսկսի ավելի հանգիստ ու համեստ պատրաստվել ընտրություններին»: Պարոն Նավասարդյանի կանխատեսմամբ՝ ԲՀԿ-ն ապագայում ՀԱԿ-ի կարիքը չի ունենա. «ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանն է և ինչպես ինքն է ասել, տարիները իրեն ավելի երիտասարդ չեն դարձնում: ՀԱԿ-ին ռեսուրս է պետք, որը կարողանա նրան բարձրացնել ու լուրջ ընդդիմություն դարձնել, բայց այսօր այդ գործոնները չկան: ԲՀԿ-ն հանգիստ ընդդիմություն է լինելու և ՀԱԿ-ի համագործակցության անհրաժեշտությունը դժվար ունենա»: