Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարտին տեղումները նորմայից շատ կլինեն (տեսանյութ)

«Գարունը սկսելու ենք ամպամած և թույլ տեղումներով»,- այս մասին է տեղեկացնում ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա տվյալներով՝ մարտին տեղումները նորմայից շատ կլինեն. «Անցած տարի մենք տաք մարտ ունեցանք, այս տարի ջերմաստիճանը նույնպես բարձր կլինի, բայց տեղումների պակաս չի զգացվի, ինչը իր դրական ազդեցությունը կունենա գյուղատնտեսության վրա»: Տիկին Պետրոսյանը դժվարանում է կանխատեսել, թե այս գարնանը կլինի՞ ցրտահարություն, թե չէ: Նրա համոզմամբ՝ միշտ էլ մինչև ապրիլի կեսը ցրտահարության ռիսկայնությունը մեծ է: Ինչ վերաբերում է փետրվար ամսին` Զարուհի Պետրոսյանը նկատեց. «Փետրվարի երկրորդ տասնօրյակին ջերմաստիճանը իջավ, ինչը թույլ չտվեց, որ վեգետացիա լինի»: