Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկուտեղով կարտոֆիլ՝ կառավարության դիմաց. գյուղնախարարից ներողություն են պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
27

Սկուտեղով լի, գետնին թափված կարտոֆիլ այսօր կարելի է տեսնել կառավարության շենքի դիմաց. մի խումբ քաղաքացիներ այս կերպ իրենց բողոքն են արտահայտում գյուղնախարար Սերգո Կարապետյանից։ Վերջինս ասել էր, թե աղջիկն ու կարտոֆիլը իրար նման են՝ հենց ուզեն, պետք է տաս։ Այսօր այս մարդիկ պահանջում են նախարարից՝ ներողություն խնդրել։ Կառավարության շենքի դիմաց էին նաեւ կենդանասերները, որոնց ծանուցագրեր են գալիս, ըստ որի՝ ընտանի կենդանի պահելու համար պետք է վճարեն 5000 դրամ։ Նրանք սա համարում են անհեթեթություն։ Այստեղ են նաեւ ՌԴ սեւ ցուցակում հայտնված քաղաքացիները։ Նրանք հայտնվել են սեւ ցուցակում եւ չեն կարողանում գնալ հետ՝ աշխատելու։ Այս քաղաքացիներն ուզում են, որպեսզի կառավարությունը ինչ-որ ձեւով աջակցի իրենց։   3 4 1