Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտատուները անհանգստացած են «Ոսկե ծիրան»-ին առաջարկած իրենց սցենարների ճակատագրով (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
2012-Golden-Apricot11

Մեկ տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ու «Փյունիկ» հիմնադրամի հայտարարած կարճամետրաժ ֆիլմի համար սցենարի մրցույթը մինչեւ օրս չի ամփոփվել։ Հայտատուները անհանգստացած են իրենց սցենարների ճակատագրով։ Սամվել Մարտիրոսյանը մրցույթին միանգամից երկու սցենար է ներկայացրել։ Իր կարծիքով վատ չեն ստացվել։ Մեկ տարի մրցույթի արդյունքի սպասելը նա տրամաբանական չի համարում. «Մարդիկ բարոյապես շատ ծանր վիճակում են հայտնվում եւ հավատը կորցնում են գաղափարի նկատմամբ»։ «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակը վստահեցնում է, թե անհանգստանալու պատճառ չկա. հեղինակային իրավունքները պաշտպանված են։