Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսախցիկնելա ձեր ձեռը, չագուչն էլ, նալն էլ. Ինչո՞ւ չեք բացահայտում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ուր են գնում արագաչափերի ու տեսախցիկների տուգանքներից գոյացած գումարները. «Համատարած անկումների ֆոնին ես գտել եմ մի ոլորտ, որտեղ ձեր կառավարությունը 18 տոկոս աճ է գրանցել, դա արագաչափերի ու երթեւեկության հետեւող տեսախցիկների արձանագրած տուգանքների հետեւանքով քաղաքացիներից գանձված գումարներն են։ Բայց ինչ ունենք այս պարագայում, եթե 2013 թվականի համեմատ 12 տոկոսով ավելացել է Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը»։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ՝ այդ գումարով ՀՀ քաղաքացին իր բարեկեցությունն էր հոգում, այսօր այս գումարը տալիս է ոստիկանությանը։ Ի՞նչ է դրանից ստանում մեր քաղաքացին՝ անհանգստանում է պատգամավորը. «Դիմակներով մարդիկ օրը ցերեկով մարդ են ծեծում, ինչո՞ւ էդ տեսախցիկների մեջ չեն ընկնում։ Էդ փողերը մեզնից տանում եք, ի՞նչ եք անում, որ ոչ մի տեղ չի երեւում»։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Ըստ նրա՝ վիճակն այդքան սարսափելի չէ, որքան նկարագրում է Նիկոլ Փաշինյանը. «Օրինակ` պատահարների թիվը, այդ համապատասխան տեխնիկայի ծածկույթում 85-90 տոկոս իրավախախտումները պակասել են։ Միջպետական ճանապարհներին, հատկապես այն վայրերում, որտեղ արագաչափեր կան, դեպքերի, զոհերի թվերի նվազում է տեղի ունեցել»։ Սատանան էլ այդքան սարսափելի չէ, ինչքան երեւում է։ Ի պատասխան արձագանքեց Փաշինյանը, բայց դրանից չի փոխվում ոչինչ. «Հիմա էդքան տեսախցիկ կա, արդեն 3 տարվա ընթացքում 24 մլրդ տարել եք մեզնից, ինչի ձեր տեսախցիկները էդ դիմակավորված մարդկանց չեն տեսնում։ Ինչի՞ չեք բացահայտում, տեսախցիկնելա ձեր ձեռը, ինչպես հայտնի պատգամավորնա ասել՝ «չագուչն էլ, նալն էլ ձեր ձեռքնա», ինչի՞ չեք բացահայտում»։ Արդարադատության նախարարը հրաժարվեց այս դիտարկմանը պատասխանել՝ որակելով այն քաղաքական, բայց մի բան հավաստիացրեց. «Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դրանք օգտագործվել են ու կօգտագործվեն քրեական հանցագործությունները բացահայտելու համար»։