Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանից տեղեկացնում են, որ 2006 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել է աղքատության ընտանեկան նպաստ ստացողների թիվը:

Այսպես, 2005 թվականի առաջին եռամսյակում նպաստ ստացողների թիվը 11 547 էր, իսկ 2006 թվականի նույն ժամանակահատվածում` 12 013: Որոշ դեպքերում դա պատճառաբանվում է նրանով, որ կառավարության կողմից` գյուղական համայնքների համար իջեցվել է աղքատության գնահատման միավորի ներքին շեմը եւ պակասեցվել է մեկ կովի տարեկան եկամտի արժեքը:

Ի դեպ, նպաստառուների թիվը 2006 թ. առաջին եռամսյակում բաշխվել է հետեւյալ կերպ. Մարտունի` 4 599, Գավառ` 1 824, Սեւան` 1 805, Վարդենիս` 2 385 եւ Ճամբարակ` 1 400:

Գավառի «Քյավառ» Հ/Ը