Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ պատգամավոր. «Մենք ուրախ ենք եւ երջանիկ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6ec68f12943e0e5522b6e9b890972d36

Ազգային ժողովի նիստից առաջ Բարգավաճ Հայաստանի ապագայի մասին առաջին տեղեկությունը բանաստեղծական էր։ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն արտասանում էր. «Գործն է անմահ լավ իմացեք, որ խոսվում է դարեդար»։ Երկրորդ տեղեկությունը երգ էր։ Գործարար ԲՀԿ-ականի պատասխանն է այն հարցին, թե երջանի՞կ է ԲՀԿ-ն, որ ինքն այլեւս ընդդիմություն չէ, Լյովա Խաչատրյանն ասաց. «Մենք ուրախ ենք եւ երջանիկ»։ Ինչի՞ համար. «Ճամբարում, ճամբարում»։ Մյուս ԲՀԿ-ականներն ակնհայտորեն տրամադրություն չունեին իրենց կուսակցության ապագայի մասին խոսելու։ Արդեն նիստի ժամանակ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն առժամանակ բոյկոտում է Ազգային ժողովի նստաշրջանը, մինչեւ որոշեն իրենց քայլերը։ Բարգավաճ Հայաստանի հետ առաջինն իր կապերը խզած պատգամավոր Արագած Ախոյանը միակն էր Ծառուկյանից հեռացած այն պատգամավորներից, որ Ազգային ժողովում էր, ասաց՝ «Ոչ մի ճնշում չի եղել»։ Ախոյան ազգանունն ունեցող մարդը ոչ մի բանից վախեցող չէ, ինքը հենց դրա համար էլ եկել է Ազգային Ժողով, որ տեսնենք անվախին. «Իմ քայլի համար պատասխանատու եմ, ցանկացած հարցի էլ պատասխանող եմ»։ Անվախ Ախոյանը Դիարբեքիրում թուրքերի առաջ հայ ազգի պահանջներից է խոսել, 15-20 հազար թուրք է լսել նրան։ Նկատեցինք, որ Դիարբեքիրը չէր պատրաստվում հայ պատգամավորին զրկել իր բիզնեսներից. «Կարող ա ուրիշ բանից զրկի, եղա՞վ»։