Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դու ո՞վ ես ընդհանրապես...». Ն. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

20 տարվա ընթացքում անըդնհատ խոսվել է իշխանափոխության մասին, սակայն մինչ այս պահը դա չի իրականացվել: Այսօր Աժ ամբիոնից, խոսելով ՀԱԿ խմբակցության ներկայացրած երկրում ստեղծված «Կառավարման ճգնաժամի» մասին նախագծից, հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ գրեթե բոլոր իրադարձություններին անձամբ է մասնակցել եւ եկել եզրակացության. «ՀՀ-ում եւս 20 տարի իշխանափոխություն չի լինի, քանի դեռ երկրում չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը պետք է նախեւառաջ բացատրի այն քայլերը, թե ինչ է անելու, երբ հասնի իշխանության ու ճգնաժամից դուրս գա: Ու այն վերջնականապես պետք է հասանելի ու հասկանալի լինի բոլոր քաղաքացիներին»: Ըստ նրա` սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտի. «Քանի որ վճռական պահին այդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են ու նա միշտ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնել: Ու հետո` ոչ ոք չի ասել` բայց դու ո՞վ ես, դու ով ես, որ այդ որոշումը կայացնես, դու ընդհանրապես քեզ ինչի տեղ ես դրել: Դու ցարի բոգ ես, դու Աստված ես, ժողովրդի ճակատագիրն ես... էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում հանրահավաք, դու ո՞վ ես ընդհանրապես: Սա չի վերաբերում միայն մի անձի, սա վերաբերում է բոլոր նրանց, որոնք կայացրել են նման որոշում»: Նա հայտարարեց, որ ընդդիմության լիդերը արտոնություն չէ, դա դերակատարում է. «Առաջինը հավասարների մեջ, ամենավերջին հիմարությունն անեն, իրենք ճիշտ են»: Պարոն Փաշինյանը նշեց, որ իշխանափոխություն չի լինում, քանի որ բոլոր ընտրատարածքներում քաղաքական ուժը 1988 ընտրատեղամասում չունի մեկ վստահված անձ, որ կարողանա պահել ձայները. «Հիմա ասում են` իշխանությունները բիրտ են: Տնաշեններ, 20 տարի է` դա ենք ասում: Եթե մի ընդդիմություն չի կարողանում բոլոր ընտրատարածքներում վստահված անձ ապահովել, մինչդեռ հայտարարում է, թե ունի 3 վստահված անձ: Նա սուտ է ասում ժողովրդին, նա սուտ է ասում, որ անելու է իշխանափոխություն: Ամեն անգամ տանում ժողովրդին կոտրում ենք, հետո ասում ենք` իշխանությունները բիրտ են: Չգիտեի՞նք: Սա առաջին հերթին ինձ էլ եմ ասում: Եվ եկել է ժամանակը, որ մենք, հենց ինձնից սկած մեր 20-ամյա ձախողումներից անենք հետեւություններ»: