Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Դրաստամատ Կանայանի զինակցին

Քաղաքականություն
unnamed114

Փետրվարի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին: Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն՝ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նրան հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար՝ բարեմաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Սյունյաց աշխարհում ծնված մեր հայրենակիցը այսուհետ ևս կշարունակի զբաղվել հայ մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնելու ազգանվեր գործով: unnamed2 Հայաստանից հեռու ապրող, սակայն հայրենիքի հաջողություններով ու ցավով ապրող հայորդին իր հերթին նշել է, որ հայը ուր էլ լինի, անկախ դժվարություներից պետք է շարունակի հայ մնալ՝ չկորցնելով իր ազգային նկարագիրը, մեջբերելով զինակից Դրոյի խոսքերը՝ «Ուր էլ լինեք, ողջ մնացեք: Հայրենիքը մշտապես ձեր կարիքը կունենա»: Ֆրանսիահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Սեյրան Օհանյանը Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով: