Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատվաստումների մասին բնակչությանը չե՞ն իրազեկում

Հասարակություն
poliklinika1

«Հանրապետությունում վերջին տարիներին վարակներից կարմրուկի դեպք չի արձանագրվել, իսկ ջրծաղիկով հատուկենտ հիվանդներ են եղել»,- հայտնել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի»  հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը Վերջինս հերքել է կարծիքը, թե պոլիկլինիկաները դիֆտերիայի և փայտացման դեմ իրականացվող պատվաստման մասին բնակչությանը պատշաճ կերպով չեն իրազեկում։ «Կարող է մեկ-երկուսը նման հարց բարձրացնեն, բայց մի շարք դեպքեր կան, որ պոլիկլինիկայի ահազանգի, հրավերի դեպքում չեն գնում, մատների արանքով են նայում»,-վստահեցրել է նա։ Նշենք, որ այդ երկու վարակների դեմ պատվաստումն իրականացվում է նորածնային տարիքում, հետո սկսած 6 տարեկանից՝ յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ։