Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԱԳԻԾՆ ԷԼ ՊԵՏՔ ՉԻ՞

Մարզեր

Ապամոնտաժվում է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի չշահագործվող ջրագիծը: Աշխատանքները սկսվել էին դեռեւս 2006 թվականի հունվարին եւ դադարեցվել Մարմաշենի համայնքապետի եւ իրավապահների միջամտությամբ:

Մարմաշենի ջրագծի խնդիրը տեղափոխվել էր դատական հարթություն: Հարցը քննարկվել էր Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում: Դատավոր Էդվարդ Նահապետյանի որոշմամբ, խողովակաշարի՝ Մարմաշենի տարածքի հատվածը ճանաչվել էր տիրազուրկ, եւ դրա նկատմամբ հաստատվել է համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետեւ չգործող ջրագծի շուրջ ծավալված իրավաբանական վիճաբանությունները տեղափոխվել էր Երեւան եւ պետք է ընթանային վճռաբեկ դատարանում: Այսօր ապամոնտաժման աշխատանքները կրկին վերսկսվել են: Աշխատանքներն իրականացնող բանվորները, սակայն չգիտեին, թե ում պատվերով են աշխատում, ինչի համար են ապամոնտաժում, եւ ով է իրենց նման իրավունք տվել:

Ավելին, փորձեցին համոզել, թե Մարմաշենի ցեխոտ եւ նոր փորված ջրափոսերի մոտ անձրեւի տակ ընդամենը նարդի են խաղում, եւ ոչինչ էլ չեն ապամոնտաժում:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը