Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ում մարդիկ կան, ովքեր «Պույ-պույ մկնիկն» էլ չեն կարդացել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ferdinand-Arakelyan

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացման մի պատճառ է տեսնում. «ՀՀԿ-ին ԱԺ-ում ինչ-որ շատ կարևոր հարցերի շուրջ, որոնք կարող են տարբեր բնույթ կրել, բացարձակ մեծամասնություն է պետք, իսկ ԲՀԿ-ն կարող էր հակակշիռ դառնալ»: Տիկին Խառատյանը առանձնապես չի հավատում, որ երկրում կարող են ինչ-որ փոփոխություններ տեղի ունենալ. «Փետրվարի 20-ի հանրահավաքը եռյակի հանրահավաքն է, և քանի որ եռյակում թելադրողը ՀԱԿ-ն է, Ծառուկյանը իրեն թակարդում է զգում»: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կիսում է տիկին Խառատյանի տեսակետը: Նրա դիտարկմամբ՝ չի կարող երկրում մի լավ բան լինել, եթե գլխավոր դերերում առաջին և երկրորդ նախագահներն են կանգնած: Քանդակագործը անդրադառնալով նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հարցազրույցին՝ նկատեց. «Արմեն Աշոտյանին քանի տարի էր պետք իմանալու համար, որ Ծառուկյանը «Վարդանանքը» չի կարդացել: Իսկ նա գիտի՞, որ իր խմբակցությունում մարդիկ կան, ովքեր «Պույ-պույ մկնիկը» չեն կարդացել»: