Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը չի կարող վճարել սանմաքրման աշխատակիցներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar000011

Քաղաքապետարանը չի կարող վճարել «Կենտրոն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատավարձը, ովքեր զբաղվել են Կենտրոն համայնքի մաքրությամբ։ Նախկին աշխատակիցներին այսօր ընդունել էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ «Ա1+» հետ զրույցում նրանք պատմեցին՝ փոխքաղաքապետը հայտնել է, որ աշխատակիցները պետք է մի քանի ամիս սպասեն. «Նա ասաց, որ էդ ընկերության լուծարումից հետո պետքա գույքը վաճառեն, որ մեր փողերը տան, եթե չլինի, Արեյանը ասեց, որ մի բան կմտածեն»։ Այսօր քաղաքապետարանի մոտ հավաքված բոլոր մարդիկ գործազուրկ են. «Պարտքերի տակ ճռռում ենք, երեխա ունենք, տուն ու տեղ ունենք, չգիտենք ինչ անենք։ Հերիք չի գործ չունենք,նախկին աշխատած փողն էլ չեն տալիս»,- ասում էին հավաքվածները։ Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցը, ով մոտեցել էր հավաքվածներին, առաջարկում էր նրանց աշխատանք՝ նույն պայմաններով, պարզապես Երեւանի այլ վարչական շրջանում, սակայն նրա խոսքին չէին հավատում. «Ուզում են սենց անեն, որ վերջնահաշվարկը չտան, թող մեր փողերը տան, կարող է ես էլ չեմ ուզում աշխատեմ»,- ասում էին նախկինում Կենտրոն համայնքի մաքրությամբ զբաղվող մարդիկ։ Ավելին՝ տեսանյութով