Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՄ-ը ամբողջությամբ աջակցում է Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
f00a2768694155918e05b549ddd6d4b6

ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության ընդլայնված նիստ, որը վարեց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Օրակարգում էր ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի դեմ համասեռամոլների միջազգային լոբբինգի ծավալած արշավին հակազդելու հարցերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում Հայկ Բաբուխանյանը հայտնեց ՍԻՄ կուսակցության կողմից ՀՀ Նախագահի քաղաքական վերլուծությունը, գնահատանքները եւ եզրակացությունները ամբողջությամբ կիսելու եւ նշված ներքաղաքական քայլերին աջակցելու մասին: ՍԻՄ նախագահությունը խստիվ դատապարտեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ մի շարք գործիչների փորձերը երկրի քաղաքական համակարգը ապակայունացնելու, խարխլելու ուղղությամբ վերջերս կատարված քայլերը: Ակնհայտ է, որ չի կարելի թույլ տալ ներքաղաքական հարաբերություններում հակասահմանադրական շանտաժի կիրառում, ինչը բազմիցս հնչեցվել է ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ իր որոշ թիմակիցների կողմից: Առավել վտանգավոր է, որ երկրի քաղական համակարգի դեմ ԲՀԿ-ի ապակայունացման փորձերի վերջնական նպատակն է Հայաստանում իրականացնել գունավոր հեղաշրջում, որը ուկրաինական մայդանի նմանությամբ ուղղված կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության դեմ: Վերոհիշյալ նարնջագույն հեղաշրջման փորձի թիկունքում ակնհայտ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամերիկացիներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի ազգադավ գործունեությունը: ՍԻՄ նախագահությունը նշում է, որ առավել վտանգավոր է, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր թիկունքում կանգնած ուժերի` մեր երկրի պետականության նավակը ճոճելու գործընթացը սկսեց անմիջապես ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ազգովի ունենք լրջագույն առաքելություն: ՍԻՄ կուսակցությունն անթույլատրելի է համարում նաեւ սփյուռքում ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած պառակտիչ գործողությունները: Օլիգարխիայի հակազգային նկրտումները, Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեվանշիստական ձգտումները պետք է կանխել այսօր` օրենքի ողջ խստությամբ, հակառակ դեպքում Հայաստանը կընկղմվի միջնադարյան ֆեոդալական մտածելակերպի, տոտալիտարիզմի ու անձի պաշտամունքի մռայլ ժամանակաշրջանի մեջ: Հակաժողովրդավարական, օլիգարխիկ ռեժիմը «թագավորի, իշխան-օլիգարխների» եւ նրանց թիկունքում կանգնած նավավարների հետ միասին Հայաստանում վերջ կդնի քաղաքացիական ազատությունների եւ ժողովրդավարական նվաճումների դժվարությամբ ձեռք բերված հիմքերը: ՍԻՄ նախագահությունը անհրաժեշտ է գտնում հատուկ ուշադրություն դարձնել այն ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, որոնք սնվելով օլիգարխիկ կամ արեւմտյան կերակրատաշտերից, քարոզում են անձի պաշտամունքը եւ միառժամանակ հանդես են գալիս ազգային արժեհամակարգի ու միասնության դեմ: Այս ոլորտում նույնպես ժամանակն է սահմանել օրինականություն եւ թափանցիկություն: ՍԻՄ նախագահությունը գտնում է, որ օրենքի դիկտատուրայի հաստատման հետ մեկտեղ պետք է զարկ տալ ազգային միասնության մթնոլորտի ձեւավորմանը: Ազգի էներգիան պետք է մղել ոչ թե աթոռա ու պաշտոնակռվի, միմյանց վարկաբեկելու, փնովելու, այլ գոնե մինչեւ համազգային էներգիան պետք է ներդրված լինի թշնամուն հաղթելու ուղղությամբ: ՍԻՄ նախագահությունը հաշվի առնելով միջազգային անբարենպաստ ու արագ փոփոխվող իրավիճակը , կոչ է անում բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, առաջին հերթին ԲՀԿ-ին, մինչեւ համազգային կարեւորություն ունեցող ցեղասպանության 100-րդ տարելիցը զերծ մնալ ներազգային պառակտումներից: Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն իրենց անձնական կամ խմբակային շահերից ելնելով այս ճակատագրական պահին ճոճել հայոց պետականության նավակը, մայդանային պառակտում մտցնել հայ հասարակության մեջ, պետք է գնահատվեն որպես դավաճաններ եւ ստանան համապատասխան վերաբերմունք: ՍԻՄ նախագահությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ նախագահին` օրինականության հաստատման գործընթացին եւ ազգային միասնության գաղափարին: ՍԻՄ լրատվական ծառայություն