Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյան ընտանիքի սպանդից հետո պաշտոնական լռություն է (տեսանյութ)

Հասարակություն
gyumri32

«Ես չեմ պատկերացնում, թե ոնց պետք է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քննությունը իրականացնի, եթե հիմնական կասկածյալը իր հսկողության տակ չի։ Այս հանցագործության մեջ հայտնի չէ շարժառիթը։ Ո՞րն է շարժառիթը, ինչու է հենց Ավետիսյանների ընտանիքը ընտրված ու կարեւոր է կատարման մեխանիզմը»,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ։ Գյումրիում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանության զարգացումների շուրջ քննարկումը, որի մասնակիցների թիվն 60-ից ավելին էր։ Սպանությունից անցել է 32 օր եւ իշխանությունները, իրավապահ մարմինները Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի գնահատմամբ, որեւէ որակյալ տեղեկություններ չեն տալիս։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանը նկատում է. «Թեեւ քրեական գործը պետք է բաց լիներ, բայց այս պահին շատ բաներ գաղտնի են պահվում։ ԱԱԾ-ից ոչ մի հարցման պատասխան չեն ստացել, իսկ գլխավոր դատախազությունից էլ պատասխանները մեծ ուշացումով են գալիս»։ Առաջին հանրային քննարկման սկսզբում  ձեւավորվեցին աշխատանքային 3 խմբեր, որոնք վերջում ներկայացրին արդյունքները։ 1-ին խումբը լրագրողական խումբն էր, որը փորձում էր մանրամասն ներկայացնել դեպքի փաստերն ու իրողությունները։ Այս խմբի մոտ շատ հարցեր էին առաջացել, որոնք պատասխաններ են ուզում եւ դրանք իշխանություններից են պահանջելու։ 2-րդ խումբը իրավաբանների եւ իրավապաշտպանների խումբն է, որը իրավական բացթողումների մասին էր քննարկում, իսկ 3-րդ խմբին հանձնարարված էր, թե ինչպես պետք է ապագայում իրագործվի նման դեպքերի կանխարգելման աշխատանքները ։ Խմբի անդամները առաջնահերթ նշում են, որ Հայաստանում կա անվտանգության լուրջ խնդիր. «Հանրությունը պետք է ինքնակազմակերպվի եւ այդ խնդիրները առաջ քաշի քաղաքական էլիտայի առջեւ»։ Սա Գյումրիում առաջին քննարկումն էր, որը կլինի շարունակական։