Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչները եկել էին ԲՀԿ պատգամավորին պատկանող բազա (տեսանյութ)

Քաղաքականություն
111

Այսօր Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն է իրականացրել Տեցի կրուգ անունով հայտնի տարածքում։ Այդ հատվածում է գտնվում նաեւ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն,որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։ Թե ինչ նպատակով է իրականացվում այդ՝ զննություն իրականացնողներից պարզել չհաջողվեց։ Նախաքննական գաղտնիք է,- եղավ պատասխանը։ Միայն տեղեկացրին, թե զննությունն իրականացվում է ոչ միայն պատգամավորին պատկանող, այլեւ հարակից տարածքներում քրեական մի գործի շրջանակներում ։ Արդյո՞ք այդ զննությունը կապ ունի «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ։ Մեզ չհաջողվեց պարզել։ Մամուլում երեկ արդեն տեղեկատվություն էր հայտնվել, թե քննչական մարմինների որոշ վարկածների համաձայն՝ այդ ծեծի հետ կապվում է նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը։ ԲՀԿ –ականը մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում հիմարություն էր այդ համարել։ Այսօր նա հեռախոսազանգերին անձամբ չէր պատասխանում։ Նրա փոխարեն պատասխանողը տեղեկացրեց, որ պատգամավորը մասնակցում է կուսակցության նիստի, որը դեռ երկար կտեւի։