Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը առաջարկել է Ծառուկյանին նախագահ դառնալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serzhcarukyan7

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօրվանից իր կյանքի ամենամեծ գործը համարում է չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Դրա համար քաղաքական բոլոր օրինական մեթոդներով հասնելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը։ Հայտարությունը հետեւեց Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին։ ԲՀԿ-ն բացում է փակագծերը։ Ծառուկյանը անկեղծանում է՝ իրեն առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, օրինակ նախագահի պաշտոնը՝ սահմանադրությունը փոխելուց հետո` Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման պայմանով։ Նա մերժել է ու վստահ է, որ Սերժ Սարգսյանի ելույթի նման ձեւը իր մեժման հետեւանքն է։ Սարգսյանն անգամ անձնական վիրավորանքներ էր հասցրել ԲՀԿ նախագահին։ Վերջինս չի արձագանքում դրանց՝ նշելով՝ ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։ Մանրամասները՝ տեսանյութում