Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանների բռնությունը զոհված զինվորների ծնողների նկատմամբ. epress.am (տեսանյութ)

Քաղաքականություն
ohanjanyan1

Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Այս մասին հայտնում է epress.am -ը։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի»,- ասել է ոստիկաններից մեկը: Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկաններից մեկը հրահանգել է՝ «շղթա կազմեք»: «Դավայ, դավայ» խոսքերով ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ 2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին, ոստիկանները բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել են դիմացի մայթ: Գոհար Սարգսյանի ամուսինը՝ Սուրեն Օհանջանյանը, պառկել է գետնին․ վերջինիս գրկած տեղափոխել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթ: Ավելին՝ այստեղ

epress.am-ի տեսանյութը