Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գեներալները քծնում էին Սերժ Սարգսյանին, Արթուր Աղաբեկյանը գովաբանում էր Սաշիկին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, խոստովանել է, որ իրենք երկար տարիներ երազում էին մտնել ԵՏՄ. «Մեզ համար շատ ցավալի էր այդպիսի միտք լսել մարդուց, որը ղեկավարում է արցախյան ճակատը, որի համար շատ մարդիկ արյուն են թափել: Իրենք խառնված էին, որ ՀՀ-ն կարողացել է մտնել ԵՏՄ, ԼՂՀ-ն չի կարողացել ու հիմա հնարքներ էին փնտրում»,- այսօր հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնություններից առաջ Արցախում բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը խորը հիասթափություն է ապրել. եղել է ընդլայնված հանդիպում`դատախազ, ԱԱԾ-ի պետ, փոխվարչապետ: Այս հանդիպումից Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը համոզվել են, որ գործ ունեն կառավարման մի օղակի հետ, որը համարժեք կեցվածք չի դրսեւորում. «Մեր առջեւ նստած գեներալները քծնում էին Սերժ Սարգսյանին: Արթուր Աղաբեկյանը գովաբանում էր Սաշիկին, Սերժիկի Սաշիկին»: Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա. «Այն, ինչը տեղի ունեցավ՝ պետք չէ վերագրել արցախցուն: Արցախցին կապ չունի այն վայրենության հետ, ինչը որ տեղի ունեցավ: Այս օրերին շատերը կփորձեն օգտագործել այս դեպքը եւ խորացնել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ սեպը, բայց հորդորս է`զերծ մնալ նման բաներից»։ Մանրամասները՝ տեսանյութով