Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարից արձանագրվել է ԵՏՄ երկրներից ներկրված ավտոմեքենաների աճ

Տնտեսություն
ETM-Arm

Պայմանավորված Հայաստանի` ԵՏՄ անդամակցությամբ, 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ: Այսպես, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) անդամ այլ պետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքներ (մեքենաներ) ներկրելու դեպքում ներմուծման մաքսատուրքեր չեն կիրառվում այն ապրանքների (մեքենաներ) մասով, որոնք Միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետին համապատասխան ունեն Միության ապրանքի կարգավիճակ: Վերոնշյալ կետի համաձայն` Միության ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվող հետևյալ ապրանքներն են. 1) Միության անդամ երկրների տարածքներում ամբողջությամբ արտադրված ապրանքները, 2) Միության տարածք ներմուծված և Միության մաքսային օրենսգրքին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան Միության ապրանքի կարգավիճակ ստացած ապրանքները, 3) այն ապրանքները, որոնք պատրաստվել են Միության անդամ պետությունների տարածքներում 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքներից և (կամ) օտարերկրյա ապրանքներից և Միության մաքսային օրենսգրքին և (կամ) Միության անդամ երկրների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ:   ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին