A
A
Արտակ Խաչատրյանին հայտնաբերել են ծեծված (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ քիչ առաջ հայտարարվեց, որ «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանին հայտնաբերել են ծեծված եւ ջարդված իր տան մոտ։ Ինչ-որ մարդիկ պարզապես նրան թողել են այնտեղ,-ասաց Արտակի եղբայրը։ Արտյոմ Խաչատրյանը եղբոր առեւանգումը համարեց վախկոտ արարք. «Ինչու դեմքերներդ չեք բացում։ Ավելի քստմնելի, այլանդակ արարք չեմ տեսել։Սրա նման եղել է 90ականներին, երբ իշխանություն չկար, իսկ հիմա՞։ Թող մեկը բացատրի, թե ինչի համար են մարդուն առեւանգել։Կա՞ բացատրություն՝չկա։ Ես ՀՀ ազատ, անկախ, չվախեցող քաղաքացի եմ, թող բռնեն ու տանեն, ու՞ր պիտի տանեն։ Ես հանցագործ եմ համարում այն կառույցը, ով չի կարողանում հանցագործությունը բացահայտտել օպերատիվ կերպով»։ «Ա1+»-ի լրագրողն այս պահին Արտակենց տանն է։ Բժիշկներ են ժամանել։