A
A
Գագիկ Ծառուկյանը հեռացել է իր իսկ հրավիրած խորհրդաժողովից
Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը լքեց իր իսկ հրավիրած խորհրդաժողովը։ Լրագրողները նրա մամուլի խոսնակից հետաքրքրվել են, թե որն է պատճառը։ Պատասխանը՝ որ պրն Ծառուկյանը գնացել է կարեւոր հանդիպման, որը պլանավորված չի եղել: Իվետա Տոնոյանն ասաց, որ խորհրդաժողովի վերջում հավանաբար Գագիկ Ծառուկյանը կհասցնի գալ: Իսկ սոցիալական ցանցերում տարածվել է Գագիկ Ծառուկյանի լուսանկարը՝ խորհրդաժողովի ժամանակ քնած։