Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններից որեւէ մեկը զինված չի եղել. Դավիթ Բաբայան armtimes

Քաղաքականություն
d2307faef272cd866ec1bfb6bb85a746

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրուցել ենք երեկ Ղարաբաղում «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Նա նկատեց, որ ի սկզբանե շարժման նախաձեռնությունը շատ բացասական արձագանք էր ստացել Արցախում: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը. - Պարոն Բաբայան երեկ «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» մասնակիցները ավտոերթ .էին սկսել դեպի Արցախ, սակայն Բերձորում ոստիկանները նրանց մուտքը Արցախ խոչընդոտեցին: Ինչու՞, ինչն էր պատճառը: - Արցախում հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ էր այդ ավտոերթին, բացառությամբ մի քանի հոգու: Հիմանդիր խորհրդարանը գիտեր այս բացասական կարծիքների մասին, բայց նրանք չհրաժարվեցին այդ նախաձեռնությունից եւ փորձեցին երթով շարժվել դեպի Արցախ: Արդյունքում՝ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ, բոլորը երեկ դուրս էին եկել ընդառաջ, որպեսզի չթողնեին այդ ավտոերթի մասնակիցներին` մտնել Արցախ, որովհետեւ այն գաղափարաները, որ նրանք քարոզում են` հասարակության մեջ չի ընդունվում: Ոստիկանությունը ստիպված է եղել կանգնել այդ  հարյուրանոց խմբի եւ երթի մասնակիցների միջեւ: Ոստիկանները հորդորել են երթի մասնակիցներին, որպեսզի նրանք հետ վերադառնան՝ ասելով, որ դա կարող է բերել անցանկալի զարգացումներ Արցախի ներսում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում