Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայը` ղարաբաղցի է և ղարաբաղցին` հայ, իսկ ով փորձում է ասել այդպես չէ` ազգի դավաճան է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
կամք-4

ԼՂՀ ոստիկանության նման դրսևորումները քաղաքացիների նկատմամբ ընդամենը կառաջացնեն հասարակության զայրույթը և հավաստիացնում ենք, որ այն չի նպաստի խաղաղության պահպանման համար: Եթե նույնիսկ քաղաքացիները հնարավոր զանգվածային անկարգություններ էին իրականացնում, ինչպես նշված է ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության մեջ, զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունը իրավունք չուներ ստեղծել հայ ազգի բախումների հիմք հանդիսացող գործողություններ, նույնիսկ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այլ պարտավոր էր իրականացնել հայանպաստ և օրենքի շրջանակներում խոհեմ գործողություններ: ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը դատապարտում է բռնի գործողությունների իրականացումը «Նախախորհրդարանի» անդամների և ավտոերթի մասնակից խաղաղ քաղաքացիների նկատմամբ և հորդորում է ԼՂՀ հանրապետության ոստիկաններին ենթարկել պատասխանատվության` նման անպատասխանատու և անօրեն գործողություններ իրականացնելու համար: Հայը` ղարաբաղցի է և ղարաբաղցին` հայ, իսկ ով իր գործողություններով փորձում է ասել այդպես չէ` ազգի դավաճան է: ԿԱՄՔ քաղաքացիական շարժում