Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմությունը չի կարող ազատամարտիկների գործունության վրա բիծ քաշել.Առավոտ

Քաղաքականություն
5acae4b03474f7c8052091c95fb84585

Երեկ Բերձորում տեղի ունեցածը միանգամայն անընդունելի էր՝ անկախ նրանից, թե որքանով ենք ընդունում այս կամ այն քաղաքական ուժի գործունեություն: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ «Հիմնադիր խորհրդարանի»՝դեպի Ստեփանակերտ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում երթի մասնակիցներին ծեծի ենթարկելու միջադեպին: «Մի բան բոլորի համար ակնհայտ է, որ քաղաքական հարցերը բացառապես քաղաքական տիրույթում պետք է լուծվեն, եւ որեւէ այլ ուժային միջամտություն չպետք է լինի: Ես կարծում եմ, որ իշխանությունը պահելու համար ամեն միջոց լավ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ արդյունքում մենք անընդհատ մեր պետականության տարբեր կառույցներ ենք կորցնում, այդ թվում կարեւոր այնպիսի հանգամանք, ինչպիսին է քաղաքացիների վստահությունը սեփական երկրի, պետության արդյունավետ կառավարման, հեռանկարների նկատմամբ: Որեւէ մեկը չի կարող արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ երեկ»,-նկատեց պրն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ միջադեպը, անկասկած, վստահության խնդրի է հանգեցնելու հատկապես Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ. «Պարզ է , որ նրանք միայնակ այդ որոշումը չեն ընդունել, առանց Հայաստանի իշխանությունների հնարավոր չէր նմանատիպ քայլերի գնալ: Բայց մյուս կողմից այլ ծայրահեղություն չեմ ցանկանում այստեղ տեսնել, ինչը փորձում են կյանքի կոչել՝ նկատի ունեմ «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» նմանատիպ եզրույթներ օգտագործելով: Սա բացարձակ կապ չունի: Հայաստանում ի՞նչ է, մեր իշխանությունները նմանատիպ դրսեւորումներ ցույց չե՞ն տալիս»: Արմեն Մարտիրոսյանը հիշեց, որ Հայաստանում էին ծեծի ենթարկել ազատամարտիկներին. «Ի՞նչ տարբերություն, թե՛ Հայաստանում բռնության ենթարկված Ռազմիկ Մարտիրոսյանը, թե՛ երեկ ծեծված Ժիրայր Սեֆիլյանը երկուսն էլ ազատամարտի այնպիսի ներկայացուցիչներ են, որ պատմությունը չի կարող իրենց գործունության վրա բիծ քաշել: Այն, ինչ կատարվեց, նույն ձեռագիրն էր՝ թե Հայաստանում, թե ԼՂՀ-ում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝