Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավառի և Սևանի տարածաշրջաններում ուժեղ քամի է

Հասարակություն
9f4dbd3f8fa6328f137f6ca6c74f9179

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 67-71-րդ կմ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Գավառի և Սևանի տարածաշրջաններում ուժեղ քամի է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով,ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն