Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս եւ կինս» Aravot.am

Հասարակություն
nikol_agabekyann

aravot.am Այսօր Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակմանը ականատես է եղել նաեւ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ եւ 4-ամյա դստեր հետ է եղել: Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որեւէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա մեզ պատմեց. «Հայ մտավորականներից շատերի նման ես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում: Երբ տեղեկացա, որ «Նախախորհրդարանը» ցանկություն ունի երթ կազմակերպել դեպի Արցախ, ինձ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ է տեղի ունենալու, եւ ո՞րն է նրանց պահանջը: Մինչեւ երթը ես հանդիպեցի նրանց հետ եւ խնդրեցի բացատրել այդ երթի իմաստը եւ նպատակը: Նրանք բացատրեցին, որ գնում են խաղաղ երթ անելու, մարդկանց հետ խոսելու, բացատրելու, որ այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ շարունակվելու դեպքում հնարավոր է, որ կորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Համոզվելով, որ երթը խաղաղ եւ իրազեկիչ բնույթ է կրելու, եւ կիսելով նրանց մտահոգությունները, ես իմ ընտանիքով, որ գտնվում էինք Սիսիանի իմ առանձնատանը, որոշեցինք միանալ այդ մարդկանց: Ինձ համար էլ է մտահոգիչ այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում, եւ ես էլ եմ վախենում իմ երկրի ապագայի համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝