Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնական բանկն ամփոփել է իրականացրած գործարքները

Պաշտոնական
World-Bank

Հունվարի 26-30-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

 USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,068,862 դոլար 473.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 78,793,999 ԱՄՆ դոլար 476.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 200,000 ԱՄՆ դոլար 474.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում իրականացվել է 28,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,214,122 EUR 532.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8,069,511  EUR 539.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528,893,588 ՌԴ ռուբլի 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 147,026,704 ՌԴ ռուբլի 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.7 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն