Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերձորում ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ. Հիմնադիր խորհրդարան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
himn

Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Բերձորում «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթին դիմավորողներին, որոնց մեջ էին նաեւ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը։ Մեզ հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ծեծվածները ծանր վնասվածքներով այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում են։ Նա ավելացրեց, որ այդ անհայտ անձինք սպասում են իրենց։ Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնել էր. «Մեզ տեղեկություններ են հասնում, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ: Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք: Բացի այդ, մարդկանց փորձում են համոզել, որ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած ավտոերթը դավադրաբար նպատակ ունի այնպես անել, որ ՀՀ-ից զորակոչված ժամկետային պարտադիր կազմի զինծառայողները այլևս չծառայեն Արցախում և վերադառնան՝ Արցախին թողնելով մենակ ու անպաշտպան: Ռեժիմի և նրա ծառաների հորինած այս քստմնելի սուտը ոչ միայն ցույց է տալիս նրա ապազգային ու հանցավոր բնույթը, այլև վկայում է նրա հոգեվարքի մասին: Մեր ավտոերթը զինված չէ, մենք Արցախ ենք գնում մեր կանանց ու երեխաների հետ միասին: Ինչ վերաբերում է Արցախը անպաշտպան թողնելու մասին հերյուրանքին, ապա հերթական անգամ նշում ենք, որ մեր Շարժման ռազմավարական նպատակներից մեկն էլ Արցախի վերջնական միավորումն է Հայաստանին և համազգային ջանքերով Արցախի արդյունավետ պաշտպանության կազմակերպումը»:

 lxh jirr gala 10360758_471795022972745_8889751318436866320_n