Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Աջափնյակում

Հասարակություն
Qnnchakan-Komite

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակի բնակիչ, 1946 թվականի ծնված Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ։ Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտե