Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊԲ-ն շարքից հանել է հակառակորդի դիրքերը

Կարևոր լուրեր Պաշտոնական
zinvor1

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն