Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք հրաձգության միջազգային գրան պրիից վերադարձան

Սպորտ
հռ1

Այսօր՝ հունվարի 31-ին Քուվեյթի հրաձգության միջազգային գրան պրիից հայրենիք վերադարձան Նորայր Առաքելյանը, Զավեն Իգիթյանը և բրոնզե մեդալ նվաճած Մարիամ Միքայելյանը: Թիմի ներկայացուցիչն էր ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

Մյունխենում դեռ շարունակվում է հունվարի 29-ին մեկնարկած միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում են երկրորդական հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը, Լիա Սահակյանը և հիմնական կազմից Սուսաննա Հովհաննիսյանը, Էլմիրա Կարապետյանը, Քրիստիան ու Իրինա Լաուերները՝ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Երեկ՝ հունվարի 30-ին 12-ամյա Հայկն ու Վրեժը մասնակցել են օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդ տղաների վարժության 2-րդ մեկնարկին: Նրանց հաջողվել է բարելավվել դիրքերը. 67 մրցակցից Հայկ Բաբայանը նախորդ 602,4 միավորի փոխարեն խոցել է 615,2 միավոր և բարձրացել 27-րդ հորիզոնական, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորի փոխարեն խոցել է 603,3 միավոր և գրավել 57-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցաշարն է: Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը երկրորդ մեկնարկին զիջել է դիրքերը 410,0 միավորի փոխարեն խոցել է 407,7 միավոր և գրավել 59-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորի փոխարեն 397,7 միավորով 76-րդ տեղում է: Նույն վարժության մեծահասակների պայքարում 83 կանանցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) խոցել է 409,0 միավոր և գրավել 66-րդ տեղը: Այսօր երկրորդ մեկնարկին կմասնակցեն Իրինա Լաուերն ու Էլմիրա Կարապետյանը և այդքանով կավարտեն մեր մարզիկներն իրենց մրցելույթները: Մյունխենյան միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում են Աշխարհի շուրջ 700 հրաձիգ :