Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռազմեր իմեյետ զնաչենիյե». Տ. Կարապետյանը՝ Ծառուկյանի, եռյակի ու ՀՅԴ-ի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
karapetich

«Եռյակ չկա, կա միայն ժողովրդական շարժում»,- այսօր հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Իսկ ժողովրդական շարժումը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն է, ու նա այսօր պետք է, ըստ պարոն Կարապետյանի, խոչընդոտի Սահմանադրական բարեփոխումներին. «Դա չի կարելի թուլ տալ, սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրությունը կլինեն»։ «Ա1+»-ը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ՀՅԴ-ն է՞լ է իշխանության վերարտադրությանը կողմ. «էս են դաշնակները չեն, էս դաշնակները, որ էսօր էստեղ են, միշտ իշխանության հետ են եղել ու կլինեն։ Հենա պաշտոններ են տալիս, իրանք էլ հաճույքով ընդունում են»։ ԲՀԿ-ն փետրվարի 5-ին կանցկացնի խորհրդաժողով, որին «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը չեն մասնակցի։ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ՝ նրանք մեծ սխալ են գործում. «Որովհետեւ ինքնուրույն իրանք չեն կարող մարդաշատ հանրահավաք կազմակերպել։ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ շատ ու քիչը կապ չունի։ Բայց ունի՝ «ռազմեր իմեյետ զնաչենիյե»։ Գնալով մանրանում են, հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը, չի հասկանում, որ ծիծաղի առարկայա դառնում»։ Տիգրան Կարապետյանը հիշեցնում է նրանց՝ Ծառուկյանը ունի ռեսուրս։ Այսօր նա ցանկանում է, որ այդ ռեսուրսից օգտվեն ոչ միայն «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, այլ նաեւ ժողովուրդը։ Ըստ ԺԿ առաջնորդի՝ դրա համար է Գագիկ Ծառուկյանը ստեղծել այդ շարժումը ու առաջարկել եռյակին դառնալ մեկ միավոր. «Իրանք չեն ուզում դառնալ մեկ միավոր, ուրեմն հավակնություններ ունեն։ Այսօր Ծառուկյանը պահի իրանց հանրահավաքներով, վաղը քաղաքական իրավիճակից ելնելով նախագահի թեկնածո՞ւ դնեն։ Պարզա կդնեն, պոտենցիալ են։ Դե, ուրեմն թող իրենց ուժերով կազմակերպեն ամեն ինչ»։ «Ա1+»-ի հարցին,թե իշխանափոխություն կհամարվի՞ արդյոք, երբ ԲՀԿ-ն գա իշխանության, պարոն կարապետյանը պատասխանեց. «Այո, կհամարեմ, որոշակի վերապահումներով, այսինքն` նոր իշխանությունը, որ գա պետք է մարդկային դեմք ունենա, պետք է ուղղված լինի այդ դեմքը դեպի հայությունը»։ Ճշտմանը, թե ո՞ւմ է տեսնում այդ դեմքի դերում ԺԿ նախագահը ասաց. «Էդ ժողովուրդը պետք է որոշի, ես որպես լիդեր տեսնում եմ Ծառուկյանին, բայց ղեկավար թող ժողովուրդը ընտրի»։