Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը երկրորդ պարտությունը կրեց

Սպորտ
lilit

Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանն անհաջողութան մատնվեց: Մեր շախմատիստուհին սեւ խաղաքարերով չկարողացավ դիմակայել բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովին եւ երկրորդ անգամ պարտություն կրեց մրցաշարում: Այժմ նա 2 միավորով զբաղեցնում է 109-րդ տեղը: Հունվարի 31-ին նախատեսված 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի իսպանացի շախմատիստ Խուան Անտոնիո Ուրբինա Պերեսի հետ, որը տարել է մեկ հաղթանակ, իսկ երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի: Մրցաշարը 4-ական միավորով գլխավորում են չորս շախմատիստներ, այդ թվում` 15-ամյա չինացի գրոսմայստեր Վեյ Յիին, որը վերջերս բավական հաջող հանդես եկավ նաեւ Վեյք ան Զեեի բարձր կարգի մրցաշարում: