Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցուն ի՞նչ օգուտ տրանսպորտային երթուղիների ուղեգծերի վերանայումից

Կարևոր լուրեր Հասարակություն
8def73e31598aa185a574279592b7446

Սույն թվականի հունվարի 27-ին Երեւանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից: Հաղորդագրությունից մասնավորապես հանվել են թիվ 11, թիվ 15, թիվ 31, թիվ 51, թիվ 40, թիվ30 ավտոբուսային երթուղիներն ու որոշ դեպքերում քաղաքացիներին առաջարկվում է օգտվել միայն երթուղային տաքսիների ԳԱԶԵԼՆԵՐ-ի ծառայությունից: Սույն մամլո հաղորդագրությունից հետեւում են մի շարք հարցեր. • Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումը, • Վերոնշյալ երթուղիների ավտոբուսները ո՞րտեղ են օգտագործվելու, • Քանի՞ ավտոբուսներ էին սպասարկում վերոնշյալ 6 երթուղիները, • Արդյո՞ք ավտոբուսային երթուղիների վերանայման գործընթացում հաշվի են առնվելու Երեւանի ծայրամասերում ապրող քաղաքացիների համար երեկոյան ժամը 8-ից հետո տրանսպորտի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, լսելո՞ւ եք Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների երկարատեւ բողոքներն այն մասին, որ ընդամենը 2 միկրոավտոբուսային` թ.34 եւ թ.38 երթուղիներն են աշխատում այդ ուղղությամբ, այն էլ մինչեւ երեկոյան ժամը 8-ը, որտեղ տեղակայված են ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, «ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ» արտադրությունը, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոնը եւ իհարկե թաղամասի շենքերը: Որքանո՞վ է քաղաքապետարանի սույն նախաձեռնությունը օգնելու երեւանցիների տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Անահիտ Բախշյան Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ