Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոչամբարը կառուցվում է բնակչության կարծիքը հաշվի չառնելով. ՀՔԱՎ

Տնտեսություն
index5

Լոռու մարզի Ճոճկան և Տավուշի մարզի Մեծ Այրում գյուղերի սահմանում է գտնվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը, որը վտանգավոր գործոնների առաջացման պատճառ է հանդիսանում համայնքների բնակիչների համար, թե՛ առողջապահական, թե՛ գյուղատնտեսական ոլորտներում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կից հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել/ փաստաթղթի անվանումը և ժամկետը, երբ է տրվել/ Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի սահմանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր պոչամբար կառուցելու համար: Դա արվել է առանց համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու՝ առանց նրանց հետ քննարկումներ իրականացնելու: Այդ պատճառով, նոր պոչամբարի կառուցմամբ երկու համայնքների բնակիչները կանգնած են բնապահպանական նոր խնդրի։ HCA_55522015թ․ հունվարի 29-ին Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանի առաջարկով կազմակերպել էր հանրային քննարկում՝ պոչամբարի կառւցման նպատակով հողի հատկացման վերաբերյալ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Օ. Դուրգարյանը, կառավարության որոշումների վերաբերյալ որևէ իրազեկում չի իրականացվել, իսկ ընդունված որոշումները արդյոք օրինական են՝ թե ոչ, ստուգված են արդյոք իրավական և սոցիալական կողմերը` պարզ չէ: Նա նշեց, որ ավագանին միայն տեղեկացվել է, որ պետք է նիստ գումարի և որոշում կայացնի հողերի կարգի փոփոխման վերաբերյալ, որպեսզի հետագայում այդ հողերը հատկացվեն կոմբինատին: Հանրային քննարկման արդյունքում որոշվեց թույլատրել փորձաքննություններ իրականացնել պոչամբարի կառուցման համար նախատեսված վայրում, որի արդյունքների հիման վրա կկայացվի վերջնական եզրակացություն պոչամբարի կառուցման համար հողահատկացման վերաբերյալ: Մանրամասներն՝  այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ