Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտեղադրվի խորհրդային զինվորի հուշարձան, որը փրկում է երեխային

Կարևոր լուրեր Քաղաքականություն
spitak-hushardzan

Հայաստանի Սպիտակ քաղաքում կտեղադրվի խորհրդային զինվորին նվիրված հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը: Ապագա հուշարձանի նախնական դիզայնը գծագրել են քանդակագործ Էլդար Յուսուպովը եւ ճարտարապետներ Վադիմ Ֆրոլովն ու Սոֆյա Շլենկինան: Նրանք երկրաշարժից ավերված քաղաքի ֆոնին պատկերել են երեխային փրկող խորհրդային զինվորին: Բացման արարողությունը նախատեսված է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին: Ինչպես տեղեկացրել է «Սպիտակի հուշահամալիր» հասարակական կազմակերպության ղեկավար Նորայր Մուրադյանը, այս նախագիծը կազմվել է դեռեւս 1989 թվականին խորհրդային կառավարության կողմից, սակայն այդպես էլ չի իրականացվել գումարներ չլինելու պատճառով: