Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն բաշխել է պաշտոնները

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ` հաշվի առնելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները: Ընդունված որոշումներով սահմանվել են տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևեր և առանձին գործառույթների իրականացման ընթացակարգեր: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի մարտի 15-ին հանրապետության թվով 33 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Թվով 57 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական: ԿԸՀ