Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» պարտվեց «Սախալին»-ին

Սպորտ
sport-ararat3

Երեւանի «Արարատը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում, այսօր «Սախալին» թիմի հետ ստուգողական խաղում փորձել է իր ուժը: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, խաղը ավարտվել է մրցակցի խոշոր հաղթանակով: Ռուսական թիմը երկու արագ գոլ է խփել (6-րդ եւ 8-րդ րոպեներ), իսկ առաջին խաղակեսի վերջնամասում 11 մետրանոց հարվածով եռապատկել է հաշիվը: Վաղը, հունվարի 31-ին, «Արարատը» կվերադառնա Երեւան: