Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պոչամբարի մասին մտածելուց առաջ մաքրեք հին պոչերը. Էկոլուր (լուսանկարներ)

Տնտեսություն
նկար2

Սույն թվականի հունվարի 29-ին Մեծ Այրում համայնքապետարանում տեղի ունեցավ թեժ քննարկում Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների տարածքում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ: Պոչամբարի կառուցման համար Մեծ Այրումի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողեր պետք է փոխադրվեն արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիայի: Քննարկմանը մասնակցում էին Մեծ Այրում համայնքի բնակիչները, համայնքապետը, ավագանու անդամները և «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը: «Բարձրացվեցին տարբեր հարցեր՝ կապված բնապահպանական աղետների, անվտանգության նորմերի, հին պոչամբարի ռիսկերի հետ, և ոչ մի հարցադրում օբյեկտիվ պատասխան չստացավ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, Այրում համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը: Վերջինիս խոսքով՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը ներկաների հարցերի չի կարողացել հստակ պատասխանել և ասել, թե ինչ օգուտ կունենա համայնքը, եթե համաձայնվի պոչամբարի կառուցմանը, սոցիալական ինչ փոխհատուցում կլինի և այլն: Փոխարենը ընկերության ներկայացուցիչը սկսել է ներկաներին վստահեցնել, որ իրենք դեռևս պոչամբար չեն կառուցում: «Մեզ վստահեցնում են, որ ուզում են փորձարկումներ անել՝ պարզելու, համապատասխանում է տարածքը պոչամբար կառուցելու համար, թե` ոչ: Համայնքը թույլ կտա առանց կարգի փոփոխության փորձարկումները անել:  Եթե համապատասխանում է, պետք է համայնքի հետ քննարկել և ներկայացնել՝ ինչ կստանա դրանից համայնքը և միայն այդ ժամանակ բնակիչները հնարավորություն կունենան դնելու կշեռքի նժարների վրա և որոշելու՝ հարկավոր է դա իրենց, թե` ոչ», - ասաց Օ. Դուգլարյանը: Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների տարածքում գործում է Ախթալայի կոմբինատի Նահատակ պոչամբարը, որը տեղացիների համար լուրջ խնդիրներ է առաջացնում: Օ. Դուլգարյանի խոսքերով` այն անմիջապես համայնքը սնող ջրի աղբյուրի մոտ է, արդեն ծածկում է աղբյուրը, մարդիկ բազմաթիվ անգամ բողոքել են հիվանդություններից և բազմիցս բնակիչների ընտանի կենդանիներ են ընկել այդ պոչամբար: Մանրամասներն՝ այստեղ nazik10 nahatak2 nahatak1 mori5 lcakuyt10 axtala get9 axtala8 axtala7 nazik11