Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատացել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant51

Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատացել է։ Դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ լավ չի զգում, գլուխն ու մեջքը ցավում են, սակայն նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը հորդորել է փաստաբան Ինեսա Պետրոսյանին՝ ներկայացնել իր միջնորդությունը։ Պաշտպանը, սակայն, միջնորդել է դատական նիստն ընդմիջել եւ շտապօգնություն հրավիրել։ Դատական նիստը 40 րոպեով հետաձգվել է։ Այսօր դատավոր Արշակ Խաչատրյանը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ բեկանե՞լ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործը, թե՞ առաջին ատյանի դատավճիռը թողնել նույնը։