Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակն արտահերթ նիստ է հրավիրելու

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eryak1-472x265

Ոչ իշխանական եռյակի այս տարվա առաջին հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փետրվարի 2-ին արտահերթ նիստ են հրավիրելու՝ քննարկելու եւ պահանջելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների կասեցում: Այսօր արդեն իսկ ստորագրահավաքի համար կվերցնեն համապատասխան ձեւաթութղը: Նրա խոսքերով՝ այդ օրը վաճառականներն իրենց հերթին կլինեն Բաղրամյան փողոցում: Եռյակի հանդիպման օրակարգը բաղկացած էր հինգ կետից: Կետերից մյուսով եռյակը քննարկել է Գյումրիի դեպքերը եւ առաջարկ են անելու ուրբաթ՝ փետրվարի 6-ին, անցկացնել փակ լսումներ, որին կմասնակցեն Ոստիկանապետը, Գլխավոր դատախազը, ԱԱԾ պետն ու ԱԳ նախարարը: Եռյակի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ կառավարության ճգնաժամի հարցը, որը եւս քննարկման առանցքային հարց է դառնալու: Բացի այդ, եռյակը, ինչպես նաեւ՝ ՕԵԿ-ը, կշարունակեն չմասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստերին: Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, որ եթե արտահերթ նիստը չգումարվի կամ իրենց ցանկալի ավարտը չունենան, ապա չեն բացառում նաեւ հանրահավաքային պայքար։