Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկա» մարզադաշտը հանձնվել է Ֆինանսների նախարարությանը (տեսանյութ)

Հասարակություն
1351697765Stadium001-54

«Միկա» մարզադաշտը ֆինանսների, իսկ Մարզահամերգային համալիրը պաշտպանության նախարարության գերակայությանը գույք պարտքի դիմաց հանձնելը Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը դիտարկում է որպես նորմալ երևույթ: Նրա խոսքերով՝ ինչպես մնացած բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպությունները, այնպես էլ վերոնշյալները վաղ թե ուշ հանձնվելու են Հայաստանի Հանրապետությանը: «Այսինքն՝ գույքը պետական է, բոլորը ունեն վկայականներ, որտեղ գրված է Հայաստանի հանրապետություն, իսկ թե դա էդ պահին պաշտպանության նախարարության ենթակայության տակ ա, թե ֆինանսների նախարարության, դա արդեն այլ հարց է։ Դրանք նույն հիմնարկներն են»,-շեշտում է նա: Ավելին՝ տեսանյութով