Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները մեկնում են գործուղման

Պաշտոնական
etm-lsumner6

Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հասարակական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքները, ազատությունը եւ արժանապատվությունը. քրիստոնեական մոտեցում» թեմայով ամենամյա միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թվականի փետրվարի 9-12-ը Լյուբլյանա (Սլովենիա) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, պատգամավոր Արագած Ախոյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 18-22-ը Վիեննա (Ավստրիա) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամներ, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:

ԱԺ