Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովուրդը կառավարության դիմաց նստեց գետնին. ուղիղ (տեսանյութ)

Տնտեսություն
gov4

Կառավարության մոտ այս պահին լարված իրավիճակ է։ ՓՄՁ-ների ներկայացուցիչները շարունակում են բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի։ Ակցիայի մասնակիցներից մեկը փորձում էր նստացույց անել, սակայն ոստիկանները բռնի ուժով նրան հեռացրին։ Ապա մարդիկ «Կասեցում» կոչերով որոշեցին նստացույց անել միասին. մի քանի րոպե բոլորը նստած էին գետնին։ Այս պահին բոլորը վանկարկում են «Ամոթ»։ Ոստիկանները շղթա են կազմել։ Կառավարության որեւէ ներկայհացուցիչ դեռ չի հանդիպել ցուցարարներին։ Հայտարարություն եղավ, որ փետրվարի 1-ին վաճառականները հանձնելու են իրենց կնիքներն ու ՀԴՄ սարքերը կառավարությանը եւ այլեւ չեն աշխատելու։ Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, ըստ որի ՓՄՁ-ները պետք է որպես հարկ վճարեն իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեն իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենան հաշիվ-ապրանքագիր: Բողոքի ակցիան՝ «Ազատություն» ՌԿ հեռարձակմամբ