Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ-ում միայն արաղ են խմելու»

Տնտեսություն
vodka

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց 2001թ. ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» համաձայնագիրը: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներից «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ ինչ է տալու այս պարագայում ԵՏՄ անդամակցությունը՝ հաշվի առնելով, որ գինեգործության շատ պարագաներ արտադրողները ձեռք էին բերում եվրոպական երկրներից: «ԵՏՄ-ում միայն արաղ են խմելու»,- արձագանքեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն ավելացրեց նաեւ, որ որոշ ապրանքների հումքի գծով գները, իհարկե, կբարձրանան. «Այդ ապրանքների մաքսատուրքերը երրորդ երկրների պարագայում, մենք էլ էինք կողմ, որ պետք է պահպանվեն, որպեսզի խթանեն ԵՏՄ-ն: Մասնավոր հատվածի վստահեցմամբ՝ որոշ հումքային ապրանքների՝ խցաններ, շշեր, պիտակներ, գնագոյացման տեսակարար կշիռը փոքր է  ու մեծ ազդեցություն չի ունենա ապրանքների գների վրա»: Համաձայնագիրը դրական եզարակացությամբ ընդգրկվեց ԱԺ քառօրյա: