Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դժգոհ մասսա ունենք, ի՞նչն է նրանց պահանջը». վարչապետը՝ օրենքից դժգոհ քաղաքացիների մասին

Քաղաքականություն
MHM90601-copy

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ ձեռներեցների ներկայացուցիչների հետ. այս մասին այսօր հայտարարեց ինքը՝ վարչապետը, թեեւ արդեն քանի օր բողոքի ակցիաներ կազմակերպող ձեռներեցները պահանջում են, որ վարչապետհն ինքը իջնի ու հանդիպի բոլորի հետ։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին վարչապետը խնդրեց պարզաբանել, թե ինչն է մարդկանց դժգոհության պատճառը. «Դժգոհ մասսա ունենք, ի՞նչն է նրանց պահանջը, արդյոք արդա՞ր է, թե ոչ»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը։ Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ ապրանքների գույքագրման ձեւը դարձել է մատչելի, եւ որեւէ խնդիր չկա։ Հիշեցնենք՝ ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության՝ փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Ավելի ուշ օրենքի կիրարկումը հետաձգվել է մինչեւ փետրվարի 1-ը։ «Փաստորեն, մենք ինչ պայմանավորվածություն ունենք՝ կատարել ենք»,- եզրակացրեց վարչապետը։