Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջնորդները նշում են հակամարտության սրացման մեջ Ադրբեջանի պատասխանատվությունը»

Քաղաքականություն
sahman1

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումը: Միջնորդները  անկողմնակալորեն  նշում են  հակամարտության  սրացման մեջ Ադրբեջանի պատասխանատվությունը։ ԵԱՀԿ  Մինսկի  խմբի  երեք  համանախագահները  համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին տեղեկացրել են    «շփման գծի երկայնքով և հայաստանա-ադրբեջանական սահմանի վրա հարձակումների  առնչությամբ  իրենց խիստ մտահոգությունը»: Վերջիններս Ադրբեջանին նաև կոչ են արել  «հարգել հակամարտության  խաղաղ կարգավորման լուծման նպատակով ստանձնած  սեփական  պարտավորությունները» : «Մենք անվերապահորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությամբ արտահայտված  դիրքորոշումը» հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության  շրջանակի  նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը : Աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին : «Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը,  ինչպես նաև ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը»,-վերլուծեց Ֆրանսուա Ռոշբլուանը : Բարեկամության շրջանակի նախագահը հիշեցրեց, որ պատրանք է կարծել, թե առանց այդ ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության համաձայնության : Իրենց հայտարարության մեջ համանախագահները նաև անուղղակիորեն պահանջում են առաջին գծի բոլոր դիրքերից դիպուկահարների հեռացումը` ընդգծելով «ճակատային գծի երկայնքով անկանխատեսելի միջադեպերից խուսափելուն ուղղված միջոցառումների կարևորությունը». ինչը վաղուց ստացել է ղարաբաղյան և հայաստանյան կողմերի համաձայնությունը, բայց մերժվել է ադրբեջանական կողմի կողից : «Իրավացի են միջոնրդները, երբ իրերն իրենց անունով են կոչում և մատնացույց անում Ադրբեջանի  պատասխանատվությունը  շփման  գծում անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող  ռազմական սադրանքներում »,- հաստատեց Ֆրանսուա Ռոշըբլուանը : «Հարձակվողի և պաշտպանվողի միջև տարբերություն չդնելը չի նպաստում խաղաղությանը : Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով  նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը քան կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում ղարաբաղյան ժողովրդավարությունը և Ադրբեջանի բռնատիրությունը »,- եզրափակեց նա: