Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւաբույր գյուղում մոռացել են քաղցրահամ ջրի իրական համը (տեսանյութ)

Հասարակություն
Gkk5f-IM_4s

Արարատի մարզի Արեւաբույր գյուղում արդեն մոռացել են քաղցրահամ ջրի իրական համը։ Ծորակներից հոսող ջուրը անհասկանալի համ ունի։ Գյուղացիները ստիպված ջուրը կամ գնում են, կամ էլ բերում հարեւան համայնքից։ Համայնքը բավական մոտ է Երեւանին։ Սակայն բնակիչները նեղսրտում են ՝  կարծես աշխարհից կտրված լինեն։ Ոչ Մշակույթի տուն ունեն, ոչ մանկապարտեզ։ Դպրոցն էլ կառուցման օրից՝ 1960 թվականից, չի նորոգվել։ Արեւաբույրցիների համար նախորդ տարին բարեհաջող չի եղել։ Ծիրանի ու դեղձի բերք գրեթե չեն ունեցել։ Այս համայնքում տարեցտարի պակասում են նաեւ անասնապահությամբ զբաղվողները։ Անասնակերը թանկացել է։ Եկամուտ էլ գրեթե չեն ունենում։ Ընտանիքը պահելու համար տղամարդիկ ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի։ Ավելին՝ տեսանյութով