Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՅԴ-ն իշխանության շահերն է սպասարկում». ինչու են դուրս գալիս ՀՅԴ-ից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HJD

22 տարվա ՀՅԴ- ական Արմեն Լամբարյանը դուրս է եկել կուսակցության շարքերից։ «Տարի ու կես է մտորումների մեջ եմ՝ դուրս գամ չգամ,միգուցե մի բան փոխվի,վերջում տեսանք, որ ոչ մի բան չի փոխվում»,- «Ա1+»-ին ասաց նա։ Արմեն Լամբարյանի   համար ընդունելի չէ այն ուղին,   որն այս պահին ընտրել է ՀՅԴ-ն. «Իշխանության շահերն է սպասարկում»։ Արմեն Լամբարյանը միակը չէ, որ դժգոհ է կուսակցության քայլերից։   Դժգոհողները, բնականաբար,   հեռանում են, քանի որ չեն կարող ազդել ղեկավարության որոշումների վրա։ ՀՅԴ ղեկավարությունը հայտարարել է, թե կառույցի Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության շարքերից դուրս եկած 24 անձանցից միայն 2-ն են եղել դաշնակցական. «Մի քիչ ծիծաղալու է, որ նշում են ՀՅԴ անդամներ չեն, բոլորն էլ միանշանակ ՀՅԴ անդամներ են»,- ավելացրեց Լամբարյանը։ ՀՅԴ –ից դուրս եկած անձինք անդամակցել են Հիմնադիր խորհրդարանին։ «Միանգամից եւ մեծաթիվ անդամների դուրս գալու հետ էր կապված. լուրջ քաղաքական ակցիա է եւ իրենց մեծ հարված է հասցնում ։ Կուզենան, որ որեւէ կերպ դա ծածկվի եւ նսեմացվի այդ երեւույթի քաղաքական նշանակությունը։ Ամենափոքր քաղաքական ստաժ ունեցողը այդ 24 հոգուց չեմ սխալվում, 6 կամ 7 տարվա կուսակցական ստաժ ունի»,- ավելացնում է Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը Մանրամասները՝ տեսանյութում։